Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Էվո Մորալեսը օրհնության հնդկական ծես է ընդունել

Էվո Մորալեսը օրհնության հնդկական ծես է ընդունել
22.01.2015 | 14:06

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը անցած տարի վերընտրվել էր նախագահական նոր ժամկետում: Երդման արարողությունից առաջ անցել է օրհնության հնդկական ծես: «Մենք պետք է ամրապնդենք մեր կրթական և մշակութային հեղափոխությունը, առողջապահության, արտադրության հեղափոխությունը, հեղափոխությունն իրավագիտության մեջ, աշխատանքում և մտածողության մեջ: Մենք պետք է ամբողջովին փոխենք ազգային, միջազգային և միջմայրցամաքային մասշտաբը»,- ասել է Մորալեսը: Նրա կարծիքով՝ լատինաամերիկյան տարածաշրջանը «հույսի, միասնության, ներդաշնակության և ուրախության շեմին է», որոնց նախորդել են «ատելության, ռասիզմի, խտրականության և անհատականության թագավորության 500 տարիներ»: Նա նշել է, որ օրհնության հնդկական ծեսը կատարվում է «սուրբ ինքնության» համար հպարտությունը ցույց տալու նպատակով: Արարողությունը կատարվել է Տիուանակո հնագիտական համալիրում՝ Անդյան մշակույթների սրբավայրում: Արարողության ժամանակ քահանաները «դիմել են բնությանը»՝ խնդրելով նախագահ Մորալեսին հաստատել որպես «մայրցամաքային առաջնորդ»:
Միջոցառմանը ներկա են եղել Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիսը, Տրինիդադ և Տոբագոյի նախագահ Էնտոնի Կարմոնան, Արգենտինայի, Բելառուսի, Պերուի փոխնախագահները, Հարավամերիկյան ազգերի միության գլխավոր քարտուղարը:

Դիտվել է՝ 891

Մեկնաբանություններ